Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է Սիլվեստր Ստալոնեի մայրը

11:40, երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.
Մահացել է Սիլվեստր Ստալոնեի մայրը

Սիլվեստր Ստալոնեի մայրը՝ Ժակլինը մահացել է 98 տարեկան հասակում։ Լուրը հաստատել է նրա կրտսեր որդի Ֆրենկը։ «Ինստագրամ»-ում նա հայտնել է, որ մայրը «մահացել է քնած ժամանակ՝ ինչպես ինքն էր ցանկանում»։ «Այսօր առավոտյան եղբայրներիս հետ կորցրեցինք մեր մորը՝ Ջեքի Ստալոնեին։ Նա չորս երեխաների մայր էր՝ Թոմիի, Սիլվեստրի, Ֆրենկիի և իմ հանգուցյալ քրոջ՝ Թոնի Էննի»,- գրել է Ֆրենկը:
     Նա իր հետևորդներին հայտնել է նաև, որ Ժակլինն «ունեցել է յոթ թոռ և երեք ծոռ»:

Ժակլին Ստալոնեն ծնվել է 1921-ի նոյեմբերի 29-ին՝ Վաշինգթոնում։

5752 | 0
Facebook