Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախում Միացումից բացի որևէ այլ քաղաքական օրակարգ չկա». Ալեքսանդր Քանանյան

04:20, չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.
«Արցախում Միացումից բացի որևէ այլ քաղաքական օրակարգ չկա». Ալեքսանդր Քանանյան

Քարվաճառում բնակվող քաղաքագետ, ծնունդով թիֆլիսեցի Ալեքսանդր Քանանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում Միացումից բացի որեւէ այղ (կարդալ «այլ») քաղաքական աւրակարգ չկայ։ Արցախեան մնացած բոլոր՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին խնդիրների լուծումն ուղղակիաւրէն ածանցուած է «երկու հայկական պետութիւնների» թատրոնն արագագոյնս դադարեցնելու հրամայականից։ «Ղարաբաղ֊Տելեկոմի» հարցի միակ լուծումը՝ ՀՀ֊ում գործող ոպերատորներին՝ Արցախի վրայ իրենց բջջային ծածկոյթը տարածել հարկադրելն է։ Արցախում աւրինականութեան հաստատումը, իրական տնտեսական զարգացումն ու կենարար վերաբնակեցումն անհնարին են առանց Արցախը մնացած Հայաստանից նենգաբար մեկուսացնող «ռեզերուացիոն» դրութեան վերացման եւ արցախաբնակ ՀՀ քաղաքացիների համապետական ընտրական իրաւունքի վերականգնման։ Արցախում բոլոր գները կը շարունակեն շուրջ 30 տոկոսով աւելի բարձր լինել, մինչեւ չվերանան Գեղարքունիքի եւ Սիւնիքի մարզերի վարչական սահմանին գործող ապաւրինի մաքսակէտերը»։

2716 | 0
Facebook