Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Մար­տի են գնում մի­այն»... հա­վա­տա­րիմ «հինգվարդիականները». «Փաստ»

09:35, երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.
«Մար­տի են գնում մի­այն»... հա­վա­տա­րիմ «հինգվարդիականները». «Փաստ»

Ինչպես հայտնի է, օրերս պատգամավորական մանդատը վայր դրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, որը նշել էր. «Իմ ցանկությամբ և քաղաքական թիմի համաձայնությամբ պետական ծառայությունս շարունակելու եմ գործադիրում»: Այս օրերին շրջանառվում են մի քանի այլ անուններ ևս. նրանք էլ պետք է դադարեցնեն օրենսդրական գործունեությունը և տեղափոխվեն կառավարություն: Եթե հիշենք, որ մոտ մեկուկես ամիս առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարար, ապա հստակ կլինի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է առավել ամրացնել նախարարությունները:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այսպիսով Փաշինյանն «առաջին գիծ» է ուղարկում, այսպես ասած, հին գվարդիային՝ իր հավատարիմ «զինակիցներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

3806 | 0
Facebook