Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ո՞վ է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման արժանացած Կամո Քոչունցը. «Ժողովուրդ»

09:20, երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.
Ո՞վ է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման արժանացած Կամո Քոչունցը. «Ժողովուրդ»

«Երեկ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ ամյակի կապակցությամբ բազմաթիվ պարգևատրումներ տրվեցին: Հետաքրքիր է, որ պարգևատրվածների թվում էր նաև Կամո Քոչունցը, որը 2008թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ պաշտոն է զբաղեցրել:

Նախ՝ նշենք, որ երեկ, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցին շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Իսկ ո՞վ է նա. Կամո Քոչունցը 2008-ին եղել է Երևանի կայազորի պետի առաջին տեղակալը: Այնուհետև՝ հեղափոխությունից հետո, նա ՀՀ 2018 թվականի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով սեպտեմբերի 7-ին նշանակվեց գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայության տվյալների համաձայն՝ բանակին քաղաքական գործընթացներում ներգրավելով՝ ստեղծվել է Երևանի կայազորի պետի վարչակազմը՝ հայտնի 0038 հրամանի հիման վրա: Հրամանն արձակել է ՊՆ այն ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանը»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

4739 | 0
Facebook