Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրը

00:20, երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.
Հայտնի է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրը

Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Զվարթնոց տաճարում անցկացվող «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացավ խաղալիքների արտադրությամբ զբաղվող «Markos toys» ընկերության հիմնադիր Սևակ Մարկոսյանը, ում մրցանակը հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պատմելով իր գործունեության մասին՝ Սևակ Մարկոսյանը նշել է, որ իր ստեղծած խաղալիքը ոչ միայն նրա համար է, որ երեխային սովորեցնի կառուցել, այլ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայ փոքրիկներին կհիշեցնի իրենց Հայրենիքի մասին:

«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության շրջանակում գնահատվում ու արժևորվում են այն քաղաքացիները, որոնք իրենց ուժերով հիմնել են սեփական գործ, ստեղծել են բիզնես՝ ապագան կապելով Հայաստանի հետ:

4379 | 0
Facebook