Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դարի գտածոն. Եգիպտոսում 27 սարկոֆագ են գտել

00:00, երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.
Դարի գտածոն. Եգիպտոսում 27 սարկոֆագ են գտել

Հնագետները հայտնաբերել են 27 սարկոֆագ՝ Կահիրեից ոչ հեռու գնվող Սաքքարում։ Ինչպես հաղորդել Է BBC News-ը, սարկոֆագների տարիքը գերազանցում է 2500 տարին:
     Ավելի վաղ Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ պեղումների վայրում հայտնաբերվել է 13 սարկոֆագ, այնուհետև հայտնաբերվել է ևս 14-ը: Փորձագետներն այս հայտնագործությունը համարում են իր տեսակի մեջ ամենամեծը:
     «Նախնական հետազոտությունները ցույց են տավել, որ այդ դագաղներն ամբողջությամբ փակ են և չեն բացվել թաղվելու պահից ի վեր»,- հայտարարել է Եգիպտոսի հնությունների գործերով նախարարությունը։
     Կահիրեից 30 կմ հեռավորության վրա գտնվող Սաքքարան 3000 տարի առաջ ակտիվորեն օգտագործվել է թաղումների համար և եղել է Մեմֆիսի գլխավոր դամբարանը՝ Հին Եգիպտոսի մայրաքաղաքը: Այժմ այն պատկանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությանը։

8797 | 0
Facebook