Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

3 ոսկե մեդալ՝ Բալկանյան երկրների առաջնությունից

23:50, երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.
3 ոսկե մեդալ՝ Բալկանյան երկրների առաջնությունից

Հայ աթլետները հիանալի են հանդես եկել Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կայացած՝ Բալկանյան երկրների առաջնությունում՝ նվաճելով 3 ոսկե մեդալ և սահմանելով ռեկորդային ցուցանիշներ։
     Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել 1500 մ ու 3000 մ վազքում․ առաջին դեպքում Մկրտչյանն անգերազանցելի է եղել 3:47.60 արդյունքով, երկրորդում՝ 8:12.02։ Հայաստանի երրորդ ոսկե մեդալը նվաճել է եռացատկորդ Լևոն Աղասյանը, որը 7 մարզիկների պայքարում գրանցել է 16.53 մ արդյունք՝ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ռումինացի Վիսան Ֆլորին Ալեքսանդրուին գերազանցելով 38 սմ-ով։
     Նշենք, որ Աղասյանի համար սա 6-րդ ոսկե մեդալն է Բալկանյան երկրների առաջնություններում։

Բացի մեդալներից, հայ աթլետները սահմանել են նաև ազգային և անձնական ռեկորդներ։ Մասնավորապես, Ալեքսանդր Դոնիկյանը 10.44 վրկ արդյունքով 100 մ վազքում սահմանել է Հայաստանի ռեկորդ՝ առաջնությունում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։ Ռազմիկ Մկրտչյանը, չնայած 100 մ և 200 մ վազքում մրցանակային տեղեր չի զբաղեցրել, սակայն բարելավել է անձնական ցուցանիշները՝ գրանցելով համապատասխանաբար 10.96 վրկ և 21.89 վրկ արդյունք։ Իրենց անձնական ցուցանիշները բարելավել են նաև Արման Հակոբյանը՝ 1500 մ վազքում գրանցելով 3:58.07 արդյունք, և Ռոման Ալեքսանյանը, որը 800 մ վազքում գրանցել է 1:52.70 արդյունք։

3358 | 0
Facebook