Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Իշխանությունն ասֆալտել է կրթությունը և կատոկել՝ մշակույթը». Սրբուհի Գրիգորյան

23:55, երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.
«Իշխանությունն ասֆալտել է կրթությունը և կատոկել՝ մշակույթը». Սրբուհի Գրիգորյան

«Այսօրվա իշխանությունը երկիրը հետ է տանում իր անկարողությամբ և մեծամտությամբ։ Շատ նախարարներ ունենք, որոնք իրենց տեղում չեն, անկարող են»,- «168 ժամ»-ի եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ կոռուպցիան միայն փող վերցնելը չէ. այն նաև աշխատավարձ ստանալն ու չաշխատելն է. «Մենք այսօր այդպիսի նախարարներ ունենք, այնպես որ, մենք չպետք է ասենք, որ այսօրվա իշխանությունները կոռումպացված չեն։ Ես կոչ պետք է անեմ վարչապետին, որն ասում է, որ հեռու է իզմերից, թոթափի քայլիզմը և կառավարություն հրավիրի աշխատելու մասնագետների։ Պետք է պայման դնեն, որ ոլորտը տալիս են այս կամ այն մասնագետի՝ առանց վարչապետի միջամտության, պետք է փորձեն այդպես անել, հակառակ դեպքում, բոլոր ոլորտները մշակույթի օրն են ընկնելու։ Հիմա ասֆալտել են կրթությունը և կատոկել՝ մշակույթը. չպետք է այսպես անել»,- ասել է Սրբուհի Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Իշխանությունն ասֆալտել է կրթությունը և կատոկել՝ մշակույթը». Սրբուհի Գրիգորյան
3410 | 2
Facebook