Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

133 միլիոն դրամ՝ Անկախության 29-ամյակի միջոցառումների համար

23:35, երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.
133 միլիոն դրամ՝ Անկախության 29-ամյակի միջոցառումների համար

Հայաստանի անկախության 29-ամյակի միջոցառումների համար պետբյուջեից ծախսվել է ընդհանուր առմամբ 133 միլիոն դրամ: Այս մասին տեղեկանում ենք գնումների համակարգից:

ՀՀ Կառավարությունը հրավառության համար պետբյուջեից հատկացրել է 10,8 միլիոն դրամ: Ծառայությունները մատուցել է «Հոլիդեյ Դիզայն» ՍՊԸ-ն:

19,5 միլիոն դրամի պայմանագիր է կնքվել «Սթեյջ Սթայլ» ընկերության հետ, որը մշակութային միջոցառում է կազմակերպել:

«Մեր ժամանակների հերոսը» մրցանկաբաշխության համար ծախսվել է 43,4 միլիոն դրամ: Գումարը ներառում է կատարված տեխնիկական և ստեղծագործական աշխատաքների ծախսերը: Ծառայությունները մատուցել է «ԱՁ Արթուր Մանուկյան»-ը:

59 միլիոն դրամի պայմանագիր է կնքվել նաև «Թի Էն Սաունդ» ՍՊԸ-ի հետ: Վերջինն իրականացրել է տեխնիկայի տեղափոխում, տեղադրում և սպասարկում:

Նշենք, որ անկախության 29 ամյակի միջոցառումների համար նախատեսվող գնումները կատարվել են մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով. մրցույթ չի հայտարարվել:

Պետբյուջեից 133 մլն դրամ է ծախսվել Անկախության 29 ամյակի միջոցառումների համար
Պետբյուջեից 133 մլն դրամ է ծախսվել Անկախության 29 ամյակի միջոցառումների համար
5607 | 0
Facebook