Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը՝ շախմատի Բունդեսլիգայի չեմպիոն

23:05, երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.
Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը՝ շախմատի Բունդեսլիգայի չեմպիոն

Հայաստանի շախմատիստներ Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյան գերմանական «Բադեն-Բադեն» թիմի կազմում դարձել են Բունդեսլիգայի 2020 թվականի չեմպիոն:

Կառլսրուեյում կայացած մրցաշարն այս տարի անցկացվել է արագացված տեմպերով, 8 թիմերի միջև: «Բադեն-Բադենը» հաղթելով բոլոր 7 մրցակիցներին, 14-րդ անգամ նվաճել չեմպիոնի կոչումը:

Լևոն Արոնյանը, ով հանդես է եկել 3-րդ խախատախտակի վրա, մասնակցել է չորս հանդիպման և բոլորում ոչ-ոքի է խաղացել: Իսկ ահա ութերորդ խաղատախտակին ելույթ ունեցած Սերգեյ Մովսիսյանը չորս պարտիայում տարել է երեք հաղթանակ, իսկ մեկն ավարտել է ոչ-ոքի:

3274 | 0
Facebook