Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ձեր իշխանության ժամանակ Արթուր Վանեցյանը կարո՞ղ էր շպիոն լինել». լրագրողը՝ Ալեն Սիմոնյանին

21:20, երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.
«Ձեր իշխանության ժամանակ Արթուր Վանեցյանը կարո՞ղ էր շպիոն լինել». լրագրողը՝ Ալեն Սիմոնյանին

«Կարծում եմ՝ լավ առիթ է, որ քննություն տեղի ունենա, և հասկանանք, թե ով է այն անձնավորությունը, որ կարողացել է իրեն թույլ տալ ընդդեմ Հայաստանի Հանրապետության շպիոնաժով զբաղվել»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Լրագրողները Սիմոնյանից հետաքրքրվեցին. «Վարչապետը, երբ գործուղման էր, խոսեց Հայաստանի դեմ լրտեսության մասին, ամիսներ անցան, որևէ բացահայտում, հրապարակում չեղավ: Դա Ձեզ համար տարօրինակ չէ՞ր»:

Ի պատասխան ԱԺ փոխխոսնակն ասաց. «Ոչ, որովհետև նման գործակալական անձինք, համակարգեր գործում են տարիներով, ձևավորվում են ամիսներով, և ամեն օր մենք մի նոր բան ենք իմանում: Ցավալի է, բնական է, բայց հետևություններ պետք է անենք և անցնենք առաջ»:

Դիտարկմանը, թե գործակալ լինելու հարցում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անունն է շոշափվում նաև, և Սիմոնյանը, լինելով նրա ընկերը, կասկածներ ունեցե՞լ է այդ հարցում, նա պատասխանեց. «Հանրության վերաբերմունքը պետք է լինի միանշանակ, ինչպես շպիոնների, որոնք ՀՀ-ի դեմ են աշխատում: Այլ վերաբերմունք չի կարող լինել»:

«Ձեր իշխանության ժամանակ Արթուր Վանեցյանը կարո՞ղ էր շպիոն լինել»,- հետաքրքրվեցին լրագրողները:

Ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես չգիտեմ: Եկեք անընդհատ մատնացույց չանենք: Ես բազմաթիվ մարդկանց եմ երաշխավորել: Դուք էլ Ձեր կյանքի ընթացքում բազմաթիվ մարդկանց եք երաշխավորել և բազմաթիվ մարդկանց հետ դադարեցնում եք Ձեր շփումը: Մարդը պետք է ապացուցի իր՝ հեղափոխության հետ կապված հավատարմությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

4853 | 1
Facebook