Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում հայտարարել են կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին

19:30, երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.
Իրանում հայտարարել են կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին

Կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքն է սկսվել Իրանի Թեհրան նահանգում: Այս մասին հայտարարել է նահանգում վիրուսի տարածմանը հակազդելու շտաբի ղեկավար Ալիրեզա Զալին։
     «Վերջին օրերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ Թեհրանում արդեն սկսվել է երրորդ ալիքը»,- ասել է Զալին։
     Նա հավելել է, որ «երկրորդ և երրորդ ալիքի միջև ժամանակահատվածը շատ աննշան է եղել»:
     Նա հստակեցրել է, որ նկատվում է վիճակագրական ցուցանիշների աճ, որը համապատասխանում է երրորդ ալիքին։ «Մենք առողջապահության նախարարին նամակ ենք ուղարկել՝ Թեհրանում կորոնավիրուսի տարածմանը հակազդելու շտաբի անունից՝ խնդրելով վերադարձնել վիրուսի հետ կապված սահմանափակումները։ Դա հատկապես վերաբերում է աշխատանքի հեռահար ձևաչափին»,- հավելել է Զալին։
     Հիշեցնենք, որ Իրանում կորոնավիրուսի երկրորդ ալիքի տարածման մասին պաշտոնապես հայտարարվել է հուլիսի 15-ին:

4925 | 0
Facebook