Նավալնին՝ կոմայից դուրս գալու առաջին տպավորությունների մասին
18:05, երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.
Ռուս ընդդիմադիր բլոգեր Ալեքսանդր Նավալնին «Ինսթագրամ»-ի իր էջում գրառում է կատարել, որում պատմել է կոմայից դուրս գալու առաջին տպավորությունների մասին: Նա խոստովանել է, որ կոմայից դուրս գալուց անմիջապես հետո չէր կարողանում հասկանալ՝ ինքը որտեղ է, չէր կարողանում խոսել, ոչ մեկի չէր ճանաչում: «Հիշում էի միայն, որ պառկած սպասում էի՝ երբ կգա նա»,- գրել է Նավալնին՝ նկատի ունենալով իր կնոջը: Նա պատմել է, որ հենց կնոջ ներկայությունն է իրեն օգնել՝ հնարավորինս շուտ ապաքինվել: |
6230 | 0