Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում զանգվածային սեփականաշնորհում չի լինի

21:10, երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.
Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում զանգվածային սեփականաշնորհում չի լինի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հանրապետությունում զանգվածային սեփականաշնորհում չի լինի` «ի շահ արտասահմանցի խաբեբաների»: Այս մասին գրում է «Բելտա» գործակալությունը։ Գործակալության տեղեկատվության համաձայն, պետության ղեկավարը «հայտարարել է, որ ի շահ «արտասահմանից խաբեբաների», Բելառուսում չեն սեփականաշնորհի ամեն ինչ»:

«Ինչու եմ այդքան սրտացավ վերաբերվում ձեռնարկություններին։ Ոչ այն պատճառով, որ չեմ հասկանում, որ մասնավոր սեփականությունը պետք է և կարող է գոյություն ունենալ։ Ո՛չ մի տեղ, ո՛չ մի երկրում արդար սեփականաշնորհում չի եղել։ Եթե մենք ուզում ենք մեր երկիրն ու 10 մլն բնակչությանը սուզել այդ հորձանուտը, հետո բողոքել՝ գիտակցելով, որ սխալ են գործել․ սա արդեն առանց ինձ և, վստահ եմ` առանց ձեզ»,- ասել է Լուկաշենկոն։

4960 | 0
Facebook