Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Թրամփը շնորհավորել են ՀՀ անկախության տոնը

13:30, երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.
Պուտինն ու Թրամփը շնորհավորել են ՀՀ անկախության տոնը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Անկախության օրվա առթիվ:

«Մեր երկրների միջև կառուցողական երկխոսությունը, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում փոխգործակցությունն այսուհետ ևս կշարունակեն ակտիվորեն զարգանալ»,- ասված է Ռուսաստանի նախագահի ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում:

ՀՀ անկախության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Մեծարգո վարչապետ, ուրախությամբ շնորհավորում ենք ձեզ ձեր երկրի Անկախության օրվա կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո անցած 29 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները եղել է հայ ժողովրդի կողքին և աջակցել ձեր ջանքերին՝ ուղղված ժամանակակից ժողովրդավարության կառուցմանը և տնտեսական զարգացմանը: Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը մեր ընդհանուր շահերի, այդ թվում՝ երկկողմ առևտրի և ներդրումների ընդլայնման, իրավունքի գերակայության ամրապնդման, տարածաշրջանային կայունության և ձեր երկրի ինքնիշխանությանը սատարելու ոլորտներում»,- ասված Է, նախագահ Թրամփի ուղերձում:

5169 | 0
Facebook