Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թբիլիսիի հեռուստաաշտարակն ու Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Ամենափրկիչ արձանը լուսավորվել են ՀՀ դրոշի գույներով

12:35, երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.
Թբիլիսիի հեռուստաաշտարակն ու Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Ամենափրկիչ արձանը լուսավորվել են ՀՀ դրոշի գույներով

Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ երրորդ տարին անընդմեջ ՀՀ Անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։ Այս մասին հայտնել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանատունը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նաև, որ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում՝ Կորկովադու լեռան գագաթին վեր խոյացող Հիսուս Ամենափրկիչ արձանը Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով։

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
Հիսուս Ամենափրկիչ արձանին լուսապատկերներով հայերեն այբուբենն է ցուցադրվել
Հիսուս Ամենափրկիչ արձանին լուսապատկերներով հայերեն այբուբենն է ցուցադրվել
5094 | 0
Facebook