Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոյի որդին հայտարարել է, որ բողոքի ցույցերն իրեն չեն վախեցնում

14:05, երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.
Լուկաշենկոյի որդին հայտարարել է, որ բողոքի ցույցերն իրեն չեն վախեցնում

Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդին՝ Վիկտորը, խոսել է հանրապետությունում բողոքի ակցիաների մասին։ Այս մասին հայտնել է Sputnik Բելառուսը։ Անդրադառնալով իր մասնակցությանը Հաղթանակի 75-ամյակին նվիրված մոտոարշավին, նա նշել է, որ բողոքի ցույցերն իրեն չեն վախեցնում։ «Մենք հիմա շատ հանգիստ գնում ենք Բելառուսի ճանապարհներով։ Տեսեք՝ գեղեցիկ, մաքուր քաղաք։ Մարդիկ գնում են. ինչ-որ մեկը հանգստանում է, ինչ-որ մեկն իր երեխաների հետ զբոսնում է: Իսկ հանրահավաքները՝ դե, անցան ու անցան»,- ասել է Լուկաշենկոյի որդին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ՝ ընդդեմ ընտրակեղծիքների։ Ընդդիմադիր թեկնածուների բոլոր շտաբները հայտարարել են պաշտոնական արդյունքները չճանաչելու մասին։

5406 | 0
Facebook