Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը շփոթել է ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը: Այս մասին գրել է FoxNews-ը։
«Եթե Դոնալդ Թրամփն անի այն, ինչ ցանկանում է, COVID-19-ի հետ կապված իրավիճակն ավելի կբարդանա, իսկ զոհվածների թիվն արդեն մոտ 200 մլն է»,- հայտարարել Է Բայդենը:
Դեմոկրատը վրիպել է։ Իրականում զոհերի թիվը մոտենում է 200 հազարին, գրել է FoxNews-ը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի բնակչությունը կազմում է մոտավորապես 328 միլիոն մարդ:
Սեպտեմբերի 19-ին Թրամփը հայտարարել է, որ իր թիմը «ֆենոմենալ աշխատանք» է կատարել, իսկ դեմոկրատական կուսակցության թեկնածուն զբաղվում է բացառապես քննադատությամբ: