Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ.

Հետաքրքիր է

Ամեոբան «կերել» է դեռահասի ուղեղը լճում լողալուց հետո

21:40, կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.
Ամեոբան «կերել» է դեռահասի ուղեղը լճում լողալուց հետո

Քաղցրահամ լճում լողալուց մի քանի օր անց 13-ամյա Թաներ Ուոլի մոտ սկսվել է սրտխառնոց, գլխացավեր, պարանոցը փայտացել է: Այս մասին հայտնել է news4jax պարբերականը։
     Տղային տեղափոխել են Ֆլորիդա նահանգի Գեյնսվիլ քաղաքի UF Health բժշկական կլինիկա: Այնտեղ դեռահասին մտցրել են բժշկական կոմայի մեջ և միացրել թոքերի արհեստական օդափոխման ապարատին։
     Բժիշկները պարզել են, որ դեռահասի ուղեղը վնասել է Naegleria fowleri ամեոբան։ Այս միկրոօրգանիզմն ապրում է տաք քաղցրահամ լճերում կամ գետերում: Առավել հաճախ այն հանդիպում է հարավային շրջաններում։ Եթե մարդը կուլ տա աղտոտված ջուրը, ապա ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, ամեոբան չի հայտնվի օրգանիզմում: Սակայն, եթե միկրոբը մտնի քթի մեջ, այն կգտնի ճանապարհ դեպի ուղեղ, որտեղ կարող է բազմանալ և սնուցվել ուղեղի հյուսվածքներով՝ մինչև վարակվածը մահանա։
     Այս ամեոբայով վարակը գրեթե միշտ հանգեցնում է մահվան: Ախտորոշման դեպքում ողջ մնալու հավանականությունը մոտ 3% է: Հայտնի է, որ Naegleria-ով վարակվելուց հետո գոյատևելու համար անհրաժեշտ է հնարավորինս շուտ բացահայտել վարակը և սկսել հիվանդին բուժել միլտեֆոզին փորձարարական դեղամիջոցով: Naegleria fowleri-ի վարակման դեպքը նկարագրված է «Դոքթոր Հաուս» սերիալի «Էյֆորիա» կոչվող երկու սերիաներում: Թեև այս վարակը վտանգավոր է, այն չափազանց հազվադեպ է ախտորոշվում։ Վերջին 10 տարվա ընթացքում ԱՄՆ-ում բժիշկները գրանցել են Naegleria-ով վարակման ընդամենը 34 դեպք՝ չնայած այն հանգամանքին, որ միլիոնավոր մարդիկ ամեն տարի լողում են ջրամբարներում:

| | |
5385 | 0
Facebook