Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

#COVID_19-ից ապաքինված հիվանդը մինչև 90 օր կարող է տարածել վիրուսը

20:55, կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.
#COVID_19-ից ապաքինված հիվանդը մինչև 90 օր կարող է տարածել վիրուսը

Կորոնավիրուսից ապաքինված մարդը, մինչև 90 օր կարող է վիրուսը տարածել, հայտարարել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան:
     «Մենք ունենք դիտարկումներ, և նման դիտարկումներ կան նաև արտասահմանում, որ վարակված անձի մոտ վարակիչ լինելու շրջանը մինչև 90 օր է»,- ասել է Պոպովան։ Նա նշել է նաև, որ վիրուսը կարող է տարածել այն մարդը, ով չունի կորոնավիրուսի ախտանիշներ և ունի թեստի բացասական պատասխան:
     Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին, օգոստոսի 11-ին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

14982 | 0
Facebook