Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վարչապետի առաջարկածը չի լուծում սաբոտաժնիկների հարցը». Արմեն Մարտիրոսյան

15:45, կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.
«Վարչապետի առաջարկածը չի լուծում սաբոտաժնիկների հարցը». Արմեն Մարտիրոսյան

Հրատարակիչ, հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի սխալվելու թեզի հետ կապված

Նախ՝ բերված բոլոր օրինակները վերաբերում են ավտորիտար ռեժիմի կազմաքանդելուն, այսինքն՝ այդ առումով քանդող, այլ ոչ կառուցող օրինակներ են բերված։ Ու սա չի նսեմացնում թեզը։

Խնդրում եմ՝ կառուցելուց առաջ քանդելու անհրաժեշտության մասին լոլոներ կեղծ ընդդիմախոսներս չկարդան։ Դա հասկանալի է առանց ձեզ։

Ըստ էության:

Սխալվելու համարձակությունը բերում է ծնունդի, բացահայտումների, նվաճումների։

Սխալվելը, որպես կրթական գործընթաց, նույնպես անհրաժեշտ է՝ սխալները քննարկելով, սխալները չկրկնելու համակարգ կառուցելով, աշխարհի սխալներն ուսումնասիրելով։

Երբ վարպետն է սխալ անում, ապա դառնում է հանճար, երբ հիմարը՝ հանրությունն անճար։

Հիմարներին ամենադժվարն է հայտնաբերել. նրանք շատ խրոխտ են ցփնում իրենց հիմարությունները՝ շփոթ ստեղծելով հանճարների հետ։

Նիկոլ Փաշինյանը, բացի իր թիմի մի մասին անգործության թմբիրից հանելուց, պետք է նաև ազատի կառավարական ասպարեզը հիմարներից։ Դժվար գործ է, բայց չափազանց անհրաժեշտ։

Վարչապետի առաջարկածը, ցավոք, չի լուծում սաբոտաժնիկների հարցը։ Նրանք անում են պետական սխալներ անձնական կամ ոհմակային ճշտից ելնելով։

Հիմար, սրիկա և պրպտող եռյակից պետք է ընտրել պրպտողը։ Պրպտողի մեջքը չկոտրել, չշեղել հաշվետվություններով ու բյուրոկրատիայով, չսպանել նրա ժամանակը շինթույլտվություններով և ֆեյսբուքաՎախով։ Սխալվել և արարել։

Եվ պատրաստ լինել կրել պատասխանատվություն կատարածդ սխալների համար»։

3637 | 0
Facebook