Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այլևս ոչ ոք չի կարող երաշխավորված լինել, որ իր ընտանիքի, երեխաների մասին սուտ չի տարածվի». Արման Աբովյան

20:40, կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.
«Այլևս ոչ ոք չի կարող երաշխավորված լինել, որ իր ընտանիքի, երեխաների մասին սուտ չի տարածվի». Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ներքին քաղաքականության մեջ մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջան, որը կմտնի պատմութան մեջ որպես ստի, լկտիության, զրպարտության, ատելության, անմակարդակության ծաղկման շրջան։ Իշխանություններն իսպառ հրաժարվում են առողջ քննադատության ընկալումից և որդեգրել են բարոյականության կարմիր գծերի իսպառ ոչնչացում։

Այլևս չկա ոչ մի արգելք. փորձվեք մի կծու խոսք ասել իրենց հասցեին և վերջ, քեզ ուղղակի կհոշոտեն իրենց կողմից աճեցրած լկտի մեկնաբանները, նենգափոխության վարպետները և տեղեկատվական մանիպուլյացիայի արքաները։ Այլևս չկա անձնական տիրույթ, այլևս ոչ ոք չի կարող երաշխավորված լինել, որ իր ընտանիքի, երեխաների, ընկերների մասին կեղտ ու սուտ չի տարածվի բոլոր հնարավոր և անհնարին «թավշյա» տեղեկատվական խողովակներով։ Դուք հասկանո՞ւմ եք` մենք ուր ենք հասել։ Այս ամենը նման է մի թարախային կույտի, որը հավաքվում է, հավաքվում է, հավաքվում է, բայց մի օր հաստատ պայթելու է հենց ձեր երեսին։

Ամենաահավորն այն է, որ երկրում իշխանությունները շատ հետևողական արժեզրկում են ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՄԱՐԴ հասկացությունը, որի փոխարեն փորձ է արվում ներգցել գաղափարական դաշտ անդեմ «հպարտ քաղաքացի» եզրույթը։

Այսօր իրականում ահավոր բարոյահոգեբանական ճգնաժամ է երկրում, ընդ որում՝ բոլոր առումներով»։

5360 | 3
Facebook