Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ.

Միջազգային

Տիխանովսկայան իրեն չի պատկերացնում Բելառուսի նախագահի պաշտոնում

14:15, կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.
Տիխանովսկայան իրեն չի պատկերացնում Բելառուսի նախագահի պաշտոնում

Բելառուսի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ իրեն չի պատկերացնում որպես երկրի ապագա նախագահ: «Ես չեմ խնդրում ինձ դիտարկել որպես Բելառուսի ապագա նախագահ: Ես ինքս ինձ այդ պաշտոնին չեմ պատկերացնում»,- ասել է Տիխանովսկայան RBK-ի հետ հարցազրույցում: Նա հիշեցրել է, որ իր նախընտրական ծրագրի նպատակը արդար և թափանցիկ ընտրություններն են: «Ես վստահ եմ, որ դա կլինի շատ ուժեղ առաջնորդ, որի հետ պարոն Պուտինը կկարողանա զրուցել ու պայմանավորվել՝ ինչպես հավասարը հավասարի հետ, եթե նա իմ մեջ չի տեսնում այն մարդուն, ում հետ հնարավոր կլիներ պայմանավորվել»,- ասել է Տիխանովսկայան: Ըստ ընդդիմության առաջնորդի, ինքն ու կոորդինացնող խորհորդը բաց են Ռուսաստանի ներկայացուցիչների հետ պայմանավորվածությունների համար:

| | |
3083 | 0
Facebook