Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում հիմարագույն կեցվածք է ընդունել». Հայկ Մարտիրոսյան

14:00, կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.
«Հայաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում հիմարագույն կեցվածք է ընդունել». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փորձենք անձնականից` շատերի սահմանափակ մտահորիզոնում ֆիքսված անձնական հակամարտության տեսությունից դուրս նայել:

Երկրի ղեկավարը Հայաստանում որոշում է ամեն ինչ: Ինչպես Լուի XIV-ը, այսօր պետությունը վարչապետն է: Հայաստանն իր հերթին, իր վիճակով քիչ է տարբերվում Լուիի օրերի վատթարացող Ֆրանսիայից, պարզապես առավել փոքր է, առավել թույլ և առավել խոցելի... Հետևաբար, խոսել երկրի մասին և չանդրադառնալ այն միանձնյա կառավարողին, ուղղակի անազնիվ կլիներ, որքան էլ որ ոմանց սահմանափակ երևակայությունում դա համարվում է անձնական վրեժխնդրություն մի բանի համար, որի համար իրականում շնորհակալ եմ Հայաստանի ղեկավարին և ոչ դառնացած:

Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների սպեկտրումը հակիրճ վերլուծել եմ ու անխուսափելիորեն դրանում արտացոլվել են նաև երկու երկրների առաջնորդների անձնական հանգամանքները:

Իմ բնորոշումները քաղաքագետի բնորոշումներ են, ոչ թե վարչապետի ախոյանի, թեև տեղյակ եմ, որ վերջինն ինձ հենց անձնական ախոյան է համարում:

Եվ միայն հարցազրույցը տալուց հետո հայտնի դարձավ, որ, ըստ դեռևս ամբողջությամբ չհաստատված տեղեկատվության, Հայաստանը վարձել է Բոբ Դոուլին` Բելթուեյում (պաշտոնական Վաշինգթոնում) Հայաստանի լոբբինգ իրականացնելու: Այսինքն, տեղի է ունեցել մի բան, որ հաստատվելու դեպքում գալիս է ամրագրելու Հայաստանի` ԱՄՆ-ի հետ հարաբերություններում հիմարագույն կեցվածքը և պետական միջոցների անբացատրելիորեն անուղեղ ծախսը:

ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն անչափ կարևոր են հայկական շահերի տեսանկյունից և դրանց հետ վարվել ինտելեկտուալ այսպիսի մակարդակում Հայաստանն ուղղակի իրավունք չունի»:

3350 | 3
Facebook