Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե ոստիկանը ձերն է, դուք ևս դառնում եք օրվա իշխանության կամակատարը». Կարեն Հեքիմյան

13:15, կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.
«Եթե ոստիկանը ձերն է, դուք ևս դառնում եք օրվա իշխանության կամակատարը». Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին մի քանի տասնամյակում ընդդիմության բոլոր հանրահավաքներում (միգուցե բացառություն են «Սասնա Ծռեր»-ի հանրահավաքները) կազմակերպիչները հանրահավաքների մասնակիցների մեջ սերմանում են «ոստիկանը մերն է», «ենթարկվեք ոստիկանության օրինական պահանջին» մտքերը: Երբեք դա չեմ հասկացել: Եթե ոստիկանը, որը միշտ հանդիսանում է օրվա իշխանության կամքի արտահայտողը, ձերն է և դուք ենթարկվում եք վերջինիս պահանջներին, որոնք օրինական եք համարում, ապա դուք ևս դառնում եք օրվա իշխանության կամակատարը: Այդ դեպքում ինչի՞ն եք դուք դեմ»:

3066 | 0
Facebook