Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ՝ Վանաձորում

13:45, կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.
Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ՝ Վանաձորում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջում գրված է. «Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ՝ Վանաձորում

Սեպտեմբերի 23-ին՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան օրը, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում ժամը 19:00-ին կկայանա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանի մենահամերգը:

Համերգն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Մուտքն ազատ է»:

2404 | 0
Facebook