Խնդրում ենք սպասել...

Համացանց

«#RyanAir-ն ինքնարժեքից ցածր գնով թռիչքներ չի կատարել». Հակոբ Ճաղարյան

00:05, կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.
«#RyanAir-ն ինքնարժեքից ցածր գնով թռիչքներ չի կատարել». Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «RyanAir-ն ինքնարժեքից ցածր գնով թռիչքներ չի կատարել:
     Իմ հաշվարկներով` ամեն թռիչք շահութաբեր դարձնելու համար, մեկ տոմսի նույնիսկ 200 դոլար, այլ ոչ՝ թմբկահարած 35 եվրո արժեքի, և բոլոր 189 նստատեղերը զբաղեցնելու պարագայում անգամ, ամեն մի թռիչք պետք է ֆինանսավորվեր Հայաստանի կողմից, մոտ 20.000 դոլարի չափով:

Ինձ հիմա հետաքրքրում է մի հարց` արդյո՞ք այդ գումարները կանխավճարով չեն տրել նրան, և սրանից բխող հաջորդ հարցը` եթե այո, ապա կա՞ այդ գումարների հետբերման մեխանիզմ:

Եվ վերջում, երրորդ հարցը` ինչո՞ւ է պետք ֆինանսավորել օտարերկրյա ավիաընկերություններին, ու հայտարարել ավիացիայում «հեղափոխական փոփոխությունների» մասին:

Տեղական ավիաընկերությունների հետ քննարկվե՞լ են արդյոք էդ «հեղափոխական» փոփոխությունների հնարավորությունը նրանց միջոցով:

ՀԳ: Ի՞նչ կարժենա (սուբսիդավորման տեսակետից) այդ փուչիկի պայթյունից խուսափելը»:

3559 | 0
Facebook