Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բացասական եմ գնահատում բանակցային գործընթացի ներկա վիճակը». Ալիև

22:45, շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.
«Բացասական եմ գնահատում բանակցային գործընթացի ներկա վիճակը». Ալիև

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը բացասաբար է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա վիճակը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Բացասական եմ գնահատում բանակցային գործընթացի ներկա վիճակը: Կարծում եմ, որ ադրբեջանցի ժողովուրդը լիովին համաձայն է ինձ հետ: Բանակցություններն իրականում չեն ընթանում»,- տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ ասել է Ալիևը:
     Նա հայտնել է, որ իր երկիրը «իմիտացիայի համար չի մասնակցի խորհրդակցություններին», սակայն դա չի նշանակում, որ իրենք հրաժարվում են բանակցություններից:

Ադրբեջանի նախագահն ասել է՝ «Հայաստանի ղեկավարությունը փաստացի խախտել է բանակցային գործընթացը, քանի որ նրանց անհեթեթ հայտարարությունները, սադրիչ քայլերը անիմաստ են դարձնում բանակցությունները»:

7497 | 0
Facebook