Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Սա ոչ թե անընդունելի է, սա անբարոյականություն է». Նորայր Նորիկյան

21:20, շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.
«Սա ոչ թե անընդունելի է, սա անբարոյականություն է». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երիցս համոզվում եմ, որ քաղաքական դաշտը հնարավորինս արագ պետք է մաքրել աղբից:
     Չի կարելի թույլ տալ, որ ամեն մի դուրսպրծուկ, ով տարիներ շարունակ օգտվել է իշխանության կերակրատաշտից ու իշխանության վայելքներից, սրբացրել իր քաղաքական առաջնորդներին, տարիներ շարունակ կրել իշխանության պատմուճանն ու մասնակից եղել իշխանության ձևավորմանը, տարիներ շարունակ մասնակցել սեփական ժողովրդի կեղեքմանն ու թալանին, այսօր դուրս գա ժողովրդի առաջ և խոսի օրենքից ու օրինականությունից, իշխանությունից:

Սա ոչ թե անընդունելի է, սա անբարոյականություն է:
     Ով ուզում եք եղեք, մեր ժողովրդին այլևս հիմարի տեղ չդնեք: Մի քիչ էլ ներքին բարոյականություն ունեցեք և պարզապես լռեք:

Չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս. Տարիներ շարունակ հայ ժողովրդի հաշվին հարստացածներն ու այդ ժողովրդի կաշին քերթածներն այսօր դարձել են ժողովրդի մասին մտածողներ:

Ամո՛թ է: Այլընտըրանք չկա. մաքրելու ենք քաղաքական դաշտը աղբից ու ստեղծելու ենք իրապես ուժեղ ու ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ...»:

| | |
4917 | 1
Facebook