Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լեդի Գագայի տեսահոլովակի կերպարների մի մասի հեղինակը հայ դիզայներ է

18:45, շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.
Լեդի Գագայի տեսահոլովակի կերպարների մի մասի հեղինակը հայ դիզայներ է

Աշխարհահռչակ փոփ երգչուհի Լեդի Գագայի «911» երգի տեսահոլովակը պրեմիերայից հետո Հայաստանում լայն արձագանք ստացավ, քանի որ տեսահոլովակը ստեղծելիս հեղինակները ոգեշնչվել են նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից և տեսահոլովակում շատ դետալներ հիշեցնում էին հայկական մշակույթը:

Տեսահոլովակի կերպարների մի մասի հեղինակը հայազգի դիզայներ Կարինա Հակոբյանն է։ Նա ծնվել է Ռուսաստանում, այժմ ապրում ու գործունեություն է ծավալում Լոնդոնում։

Հայ դիզայները ինսթագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար տեսահոլովակից, որին կից գրել է. «Ուրախ եմ, որ իմ աշխատանքները հիշատակվում են իմ ամենասիրելի ռեժիսորներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի ժառանգության վկայակոչումների շարքում, որը տարբեր ձևերով ոգեշնչել է ինձ»:

5521 | 0
Facebook