Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավալնին պատմել է, թե ինչպես է ընթանում իր վերականգնման փուլը

14:55, շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.
Նավալնին պատմել է, թե ինչպես է ընթանում իր վերականգնման փուլը

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ֆեյսբուքյան իր էջում պատմել է, թե ինչպես է ընթանում վերականգնման փուլը: Նա դեռ չի կարողանում ինքնուրույն օգտվել հեռախոսից և մեծագույն դժվարությամբ է բաժակի մեջ ջուր լցնում:

«Բոլորովին վերջերս ես չէի ճանաչում մարդկանց և չէի հասկանում՝ ինչպես խոսել: Ամեն առավոտ բժիշկը գալիս էր ինձ մոտ և ասում. «Ալեքսե՛յ, ես գրատախտակ եմ բերել, եկեք մտածենք՝ ինչ բառ գրել: Սա ինձ հուսահատության էր հասցնում, քանի որ թեպետ արդեն ընդհանուր առմամբ հասկանում էի, թե ինչ է ուզում բժիշկը, բայց չգիտեի՝ որտեղից գտնել բառերը, որտեղից են դրանք հայտնվում գլխում»,- անկեղծացել է Նավալնին:
     Նա ոգևորությամբ հայտնել է, որ կարողանում է՝ թեպետ դողդոջուն քայլերով, բայց բարձրանալ աստիճաններով, մինչդեռ ավելի վաղ պարզապես կկանգներ և կնայեր դրանց:

4611 | 0
Facebook