Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 295 անգամ

15:05, շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.
Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 295 անգամ

Սեպտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 295 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

1879 | 0
Facebook