Խնդրում ենք սպասել...

Համացանց

Բրազիլացի հարձակվողը պայմանագիր է կնքել «Լոռի»-ի հետ

13:30, շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.
Բրազիլացի հարձակվողը պայմանագիր է կնքել «Լոռի»-ի հետ

Բրազիլացի հարձակվող Կլաուդիր Մարինի Ջունիորը վերադարձել է Հայաստան և պայմանագիր կնքել «Լոռիի» հետ։

28-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Կորինտյանսում», «Սան Պաուլոյում»։ 2016 թվականին տեղափոխվել է «Գանձասար-Կապան», որտեղ 27 խաղում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Մարինին հանդես է եկել նաև Իրանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Էսթեղլալ» և «Շահր Խուդրու» ակումբներում։

Ջունիորի վերջին թիմը Իսրայելի առաջին լիգայի «Հապոել Ռամատ Գանն» է։

Բրազիլացու հետ կնքվել է 1+1 ֆորմատով պայմանագիր։

3131 | 0
Facebook