Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Երկու բան, որ դպրոցներում կարելի է կիրառել նաև համավարակից հետո»․ Մկրտիչ Իսրայելյան

02:15, շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.
«Երկու բան, որ դպրոցներում կարելի է կիրառել նաև համավարակից հետո»․ Մկրտիչ Իսրայելյան

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու բան, որոնք իմ կարծիքով կարելի է դպրոցներում կիրառել նաև համավարակից հետո։ Հակահամաճարակային կանոնների պատճառով էս տարի դպրոցներում առաջին դասարանցիների առաջին զանգի միջոցառումները ավելի համեստ էին, ու դա կարծում եմ՝ շատ լավ էր երեխաների համար։ Նախորդ տարիների նման 6 տարեկան պուճուրները մինչև դպրոց մտնելը ստիպված չէին ժամերով լսել կոստյում-փողկապով, կամ սովետական պռիչոսկով տնօրենների ու մյուս պաշտոնյաների ծանր ու ձանձրալի ելույթները, որոնք ուղեկցվում էին անկառավարելի աղմուկով, հաճախ անճաշակ երաժշտությամբ․ մի խոսքով, սովետից եկած ձանձրալի միջոցառում։ Մյուս բանը, որը կարելի է շարունակել ապագայում նույնպես, դա դասասենյակներում ամեն դասասեղանի մոտ մի աշակերտ նստացնելն է։ Կարծում եմ՝ անչափ լավ է։ Այն հնարավորություն է տալիս նաև, որ երեխան ամբողջովին կենտրոնանա դասապրոցեսի վրա և ոչ թե կողքինի հետ զրուցի»։

| | |
2813 | 0
Facebook