Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Գեղարքունիքում պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է

17:15, ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ.
Գեղարքունիքում պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է

Գեղարքունիքի մարզում, սեպտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 10։25-ի սահմաններում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արգիշտի Կ-ն է, ով նույն օրը, ժամը 09։00-ի սահմաններում ԶԻԼ մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Վահան գյուղի սահմանամերձ տարածքում՝ մարտական դիրքերի հարևանությամբ, ականի վրա պայթելու հետևանքով է վասվածքներ ստացել։

Պարզվել է, որ Արգիշտի Գ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պամանագրային զինծառայող, ինչի համար էլ տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, և դեպքի վայր են ժամանել Գեղարքունիքի մարզի Ճամբարակի ռազմական ոստիկանության ծառայողները։

| | |
3134 | 0
Facebook