Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Շենգավիթ» ԲԿ-ն՝ ծննդկանի մահվան մասին

16:20, ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ.
«Շենգավիթ» ԲԿ-ն՝ ծննդկանի մահվան մասին

«Շենգավիթ» բժշկական կենտրոնը հաղորդագրություն է տարածել՝ մահացած 30-ամյա ծննդկանի դեպքի վերաբերյալ. «Ս․թ․ 17.09.2020, ժամը 12:25 30-ամյա ծննդկան Ա․ Ս․ դիմել է «Շենգավիթ» ԲԿ (ախտորոշումը` ԲԳԱ, ԲՍԱ, ԲՄԱ ծննդաբերության լատենտ փուլ), հղիության 40-41 շաբաթական ժամկետում: Կինը նախկինում վիրահատվել է արտարգանդային հղիության կապակցությամբ: Հետվիրահատական շրջանում «Ցեֆտրիաքսիոն» հակաբիոտիկի նկատմամբ տարել է անաֆիլաքսային շոկ, որն ուղեկցվել է թոքերի այտուցով և սրտի կանգով: Առաջին անգամ կնոջը հաջողվել է փրկել:
     Հաշվի առնելով երկարատև անջուր շրջանը և հիվանդության անամնեզը՝ կնոջը ներարկվել է այլ խմբի հակաբիոտիկ 500 մգ դեղաչափով՝ ըստ բժշկական պրոտոկոլի: Հիվանդության անամնեզը նշված է եղել ծննդկանի բժշկական փաստաթղթերում: Ներարկումից անմիջապես հետո հիվանդի վիճակը կտրուկ վատացել է: Գանգատվել է շնչահեղձության, խեղդոցի զգացումից, ունեցել է հազ, վերջույթների ցիանոզ, զարկերակային ճնշումը՝ 70/30 մմ․սնդ․ սյուն, PS 125 զարկ, Sao 2-65%: Երեխան ծնվել է առողջ՝ 3100 գրամ քաշով և 50սմ հասակով:
     Ծննդկանի մոտ ախտորոշվել է՝ վաղ հետծննդյան շրջան վիճակ ժամկետային ծննդաբերությունից հետո, անաֆիլաքսիա, հարպտղաջրերով էմբոլիա:
     Ձեռնարկված բոլոր հակաշոկային, վերակենդանացման միջոցառումները՝ 1:15-05:40 ժամվա ընթացում դրական արդյունք չեն տվել: Երեք անգամ գրանցվել է ծննդկանի սրտի կանգ, որը հնարավոր է եղել վերականգնել: 18․09․2020, ժամը 05:40 մոնիտորի վրա կրկին արձանագրվել է սրտի կանգ: 45 րոպե տևողությամբ սրտի ռիթմը վերականգնող միջոցառումները դրական արդյունք չեն տվել: Արձանագրվել է ծննդկանի կենսաբանական մահը:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնը ցավում է տեղի ունեցածի կապակցությամբ և հայտնում իր խորին ցավակցությունը ծննդկանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին»:

| | |
3373 | 0
Facebook