Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շենգավիթ» ԲԿ-ում ծննդկանի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

15:20, ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ.
«Շենգավիթ» ԲԿ-ում ծննդկանի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) հատկանիշներով: Այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բժշկական կենտրոնում 30-ամյա ծննդկան է մահացել։ Երեխայի վիճակը լավ է:

5278 | 0
Facebook