Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Շոկի մեջ եմ». Արմեն Դանիելյան

03:25, շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.
«Շոկի մեջ եմ». Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շոկի մեջ եմ։ Աննախադեպ քաղաքական իրողություն է և երկրի խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունն ակամայից ջուր է լցնում իրեն ոչ հեռու ժամանակներում «օգտագործած և ոչնչացրած» քաղաքական ուժի չորուցամաք ջրաղացին... Մի ուժի, ով հրաժարվեց իր՝ ոչ միայն քաղաքական «ծնունդից», այլև որբի տեղ դրած ոչխարի մկրատով խուզեց այդ քաղաքական ուժի առաջնորդի գլուխը...

Հ. Գ. Ու գիտեք` ինչու է այդպես... որովհետև քաղաքական գործիչը պետք է համապատասխանի տարրական չափանիշների. նա պետք է լինի բազմակողմանի զարգացած և կիրթ... (հորս արև, տատուս գերեզման, անբարոյականի զավակ լինեմ և նման ոճաբանությունը խիստ անընդունելի է) հակառակ պարագայում նա կվերածվի խայտառակության...

Հ. Գ. Մեր օրերում դժվար է ընտրություններ կեղծել, բարեգործության անվան տակ հարկերից խուսափել, արտոնյալ պայմաններում բիզնես գործունեություն ծավալել և այլ և այլն: Եվ հենց դա է միակ ու գլխավոր պատճառը, որ երբեմնի քաղաքական համագործակցությունը վերածվեց սարսափելի հակամարտության: Վտանգը դարձել է շոշափելի ու իրական: Ոմանք, իսկ դուք բոլորդ գիտեք՝ ում մասին է խոսքը, ատամները սրած, կազմը պատրաստ սպասում են, որ մեզ հոշոտեն... Քարերը հավաքելու ժամանակն է, հիշեք խնդրանքս...»:

| | |
8726 | 1
Facebook