Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Օղակաձև զբոսայգում ապամոնտաժվել է ինքնակամ կառուցվող տաղավար». Տ. Գևորգյան

12:25, ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ.
«Օղակաձև զբոսայգում ապամոնտաժվել է ինքնակամ կառուցվող տաղավար». Տ. Գևորգյան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները կանխել են հերթական ապօրինի կառուցապատումը: Խոսքը մայրաքաղաքի օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում, համայնքային հողի վրա կառուցված մետաղական կրպակի մասին է, որը ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապամոնտաժվել է: Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի համալիր բարեկարգման համայնքային ծրագրի համատեքստում կբարեկարգվի և կկանաչապատվի նաև այս տարածքը»:

2950 | 0
Facebook