Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ես կորցրել եմ բոլորին». Թրամփ

12:15, ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ.
«Ես կորցրել եմ բոլորին». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վիսկոնսինի հանրահավաքի ժամանակ իր գլխավոր հիասթափություններից մեկի մասին աղմկահարույց հայտարարություն է արել, գրել է Independent թերթը: Ելույթում նա խոստովանել է, որ պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելուց հետո կորցրել է բոլոր ընկերներին։ «Ես կորցրել եմ իմ բոլոր ընկերներին՝ այդ պաշտոնի պատճառով: Նախկինում նրանք ազատ էին»։ Թրամփի խոսքով՝ նախկինում հնարավորություն է ունեցել հանդիպել և ընթրել իր ծանոթների հետ, բայց պետական ծառայության անցնելուց հետո նրանք սկսել են պաշտոնապես դիմել իրեն՝ որպես «պարոն նախագահ»:

Սպիտակ տան ղեկավարը դժգոհել է, որ վերջին տարիներին իր ընկերներին փոխարինում են կոնգրեսականները։

FiveThirtyEight-ի անցկացրած հարցումների համաձայն՝ այս տարածաշրջանում առաջատար է նրա գլխավոր մրցակից, դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը։

8113 | 0
Facebook