Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը մտադիր է պատժամիջոցներ սահմանել Իրանին զենք վաճառելու համար

12:50, ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ.
Թրամփը մտադիր է պատժամիջոցներ սահմանել Իրանին զենք վաճառելու համար

Իրանի հետ 2015-ի «միջուկային գործարքի» համաձայն՝ ՄԱԿ-ի էմբարգոն այդ երկրի հետ ավարտվում է հոկտեմբերի 18-ին, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է երկարաձգել սահմանափակումները, հաղորդել Է Reuters-ը:

Թրամփը նախատեսում է հրամանագիր ստորագրել, որը թույլ կտա ամերիկյան վարչակազմին երկրորդական պատժամիջոցներ սահմանել Իրանի հետ զենքի առևտրով զբաղվող ցանկացած պետության նկատմամբ: Փաստաթուղթը մասնավորապես ենթադրում է զրկել ընկերություններին ԱՄՆ շուկա մուտք գործելուց։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից Թեհրանի հետ կնքված միջուկային գործարքի մյուս մասնակիցները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասը հայտարարել են, որ չեն հավատում, որ ԱՄՆ-ն իրավունք ունի կրկին պատժամիջոցներ սահմանել:

Օտարերկրյա ընկերությունների մեծ մասը չի ցանկանում ռիսկի դիմել՝ ամերիկյան շուկայից հեռանալու, որպեսզի առևտուր անի փոքր երկրների հետ, ինչպիսին Իրանն է, նշել է գործակալությունը:

«Միացյալ Նահանգները դժգոհ է, որ միջուկային գործարքի գործընկերները չեն համաձայնել զենքի վերաբերյալ պատժամիջոցների չեղարկմանը»,- պարզաբանել է իրավաբան Դուգ Ջեյքոբսոնը:

4227 | 0
Facebook