Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սերժ Սարգսյանին սանձող և Ապրիլյանի պատճառը բացահայտող փաստաթուղթ է ցուցադրել Սամվել Բաբայանը». Անդրիաս Ղուկասյան

21:10, հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ.
«Սերժ Սարգսյանին սանձող և Ապրիլյանի պատճառը բացահայտող փաստաթուղթ է ցուցադրել Սամվել Բաբայանը». Անդրիաս Ղուկասյան

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանի հետ:

– Պարո՛ն Ղուկասյան, օրերս Դուք Արցախում հանդիպել եք ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ: Նա Ձեզ ցույց է տվել Արցախի խաղաղ կարգավորմանը վերաբերող փաստաթղթեր, որոնք ի հայտ են եկել Ապրիլյան պատերազմից հետո: Փաստաթղթերից մեկը եղել է առաջարկ՝ ՀՀ այն ժամանակվա ղեկավարության կողմից ԵԱՀԿ Մինսկին: Կխնդրեմ մանրամասնեք՝ ի՞նչ բովանդակություն ունեի այդ փաստաթղթերը:

– Սամվել Բաբայանը մեզ ներկայացրեց և հնարավորություն տվեց ծանոթանալ Ձեր նշած փաստաթղթերի հետ: Ապրիլյան պատերազմից հետո, ես ենթադրում եմ՝ Վիեննայի հանդիպման ժամանակ կամ դրան զուգահեռ, Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել էին կողմերին՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, հանդես գալ հռչակագրով, որտեղ նախագահները պետք է հաստատեին, որ ընդունում են խաղաղ կարգավորման համար առաջարկված Մադրիդյան սկզբունքների վեց հայտնի կետերը: Դրանք դեռ 2009 թվականից հնչեցրել էին Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները: Այդ կետերը հայտնի են բոլորին, դա նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի շրջակա բոլոր տարածքների վերադարձն է Ադրբեջանին, Արցախի ժամանակավոր կարգավիճակը, վերջնական կարգավիճակի որոշումը հանրաքվեի միջոցով, որի արդյունքները կլինեն իրավաբանորեն պարտադիր բոլոր կողմերի համար, խաղաղարար անվտանգություն ապահովող միջազգային ուժերի օպերացիա կլիներ, փախստականների վերադարձ և Արցախը Հայաստանի հետ միավորող Լաչինի միջանցքի հարցը: Այդ վեց դրույթները եղել են ամփոփված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվող հռչակագրի մեջ: Այդտեղ հստակ նշված է, որ խաղաղ կարգավորման նպատակն է՝ Ադրբեջանին վերադարձնել վերը նշված տարածքները, խաղաղ կարգավորմանը հասնել այսինչ-այսինչ եղանակներով: Եվ նշված էր, որ այդ փաթեթը կոչվում է հռչակագիր՝ փաթեթային կարգավորման տարբերակի վերաբերյալ: Նշված էր, որ այդ բոլոր դրույթները գործում են միասին և որևէ մեկը չի կարող առանձին մեկնաբանվել: Երկրորդ փաստաթուղթը հայկական կողմի առաջարկն է, որտեղ այդ հռչակագրի բոլոր դրույթները պահպանված էին:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում:

6035 | 0
Facebook