«Համատարած լակոտության ու անլրջության ռադիացիոն ալիքը Չերնոբիլից վատ է». Զոհրաբյան
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ДНО Բարոյական կոլապսից զարհուրելի բան չկա։ Երբ մարդուն տարբերակող բոլոր արժեքները մեկից դառնում են առ ոչինչ, դառնում են ջնջոց։ Բարոյական դեֆոլտի անդառնալիության վերջին կետը հատված է։ Երբ հասարակությանը հետևողականորեն նստեցնում են ապականության ասեղի վրա՝ դրանով սպանում են հասարակության դիմադրողականության վերջին կաթիլը։ Այսօր հասարակության մի մեծ կտոր սուբլիմացվում է հայհոյանք ու մաղձ շաղ տալով։ Ու էս մարդաբանական տեսակը գնալով շատանում է։ Ցավոք։ Դեմքի լուրջ արտահայտությամբ սնամեջ դատարկությունների մի ողջ դասակ հավերժորեն դատողություններ է անում մեզ սպառնացող հիբրիդային պատերազմներից, չհասկանալով, որ հիբրիդային պատերազմի գործիքներից ամենաստորը հենց քո հասարակությունը ներսից ջարդելն ու հանրության իմունիտետը զրոյացնելն է։ Ես չեմ հավատում չար ու չսիրված կանանց, չեմ հավատում Էդիպի բարդույթով տապառող տղամարդկանց բարոյական արգելակներին։ Նրանք արգելակներ չունեն, նրանց համար բնականոն կենսոլորտը զիբիլն է՝ ախտը։ Շատ վտանգավոր ուրվական է շրջում Հայաստանում՝ ներքին թշնամանքի ուրվականը, և ցավն այն է, որ հասարակության մի հատվածի մոտ ատելության ու հայհոյանքի կենսաբանական պահանջը կա: Ջինը շշից վաղուց արդեն բաց է թողնված։ |