Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տիխանովսկայան ելույթ է ունեցել Freedom House մրցանակի հանձնման արարողությանը

11:30, հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ.
Տիխանովսկայան ելույթ է ունեցել Freedom House մրցանակի հանձնման արարողությանը

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ելույթ է ունեցել Freedom House ամերիկյան ոչ կառավարական կազմակերպության ամենամյա մրցանակի հանձնման արարողության ժամանակ, հայտնել է ТАСС-ը։ Իր ելույթում նա անդրադաձել է բելառուսական ճգնաժամին. «Չնայած դաժան ճնշումներին` հարյուր հազարավոր բելառուսներ խաղաղ կերպով պաշտպանում են իրենց իրավունքները, և նրանք պարզ պահանջ ունեն՝ երկխոսություն սկսել և նոր ազատ ու արդար ընտրություններ հայտարարել»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում սկսվել են բողոքի զանգվածայինակցիաներ՝ ընդդեմ ընտրակեղծիքների։

4369 | 0
Facebook