Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հաստակող սուտն արդեն քաղաքական կատեգորիա է». Վահագն Ալեքսանյան

21:45, հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ.
«Հաստակող սուտն արդեն քաղաքական կատեգորիա է». Վահագն Ալեքսանյան

ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չէ, բայց այսքա՞ն էլ աներեսություն։

Երեկվանից ամբողջ ԼՀԿ-ն լծված է համոզելու, որ գազաբալոնների արտադրամասն իրականում մեքենաշինության գործարան էր, ինչ է թե բացման արարողության վերջում վարչապետին մի մեքենա են ցույց տվել ու ասել, որ դա «սյուրպրիզ» է ու եթե հաջող բանակցություններ լինեն, պատրաստ են նաև մեքենա արտադրել։

Ու սա պնդում են այն կոնտեքստով, թե իբր վարչապետը մասնակցել է մեքենաշինական գործարանի բացման ու հիմա ստում և ասում է, որ չի մասնակցել։

Երեկվանից է՛լ գրավոր, է՛լ վիդեոներով, ինչպես հնարավոր էր բացատրեցինք, որ սխալ են։ Անդրդվելի են։ Ո՛չ մի ներողություն, ո՛չ մի սեփական սխալն ընդունել։

Այո՛, հաստակող սուտն այլևս քաղաքական կատեգորիա է»։

4791 | 1
Facebook