Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երկիրը «բաց երկնքի տակ գժանոց» դարձնելու համար դու ու քո բերածները պատասխան եք տալու». Բագրատ Եսայան

04:20, ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ.
«Երկիրը «բաց երկնքի տակ գժանոց» դարձնելու համար դու ու քո բերածները պատասխան եք տալու». Բագրատ Եսայան

ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Փաստորեն մարդիկ արդեն հասել են այն վիճակին, որ պատրաստ են մնալ անգործ` չհաշտվելով այս քայլածների կողմից իրականացվող «կադրային քաղաքականության» հետ։ Տեսնես Նիկոլը, որ ասում ա` «հեղափոխություն են արել», նկատի ունի նաև մասնագետներին համատարած գործից ազատելն ու իրանց անուղեղ, բայց հավատարիմ հարազատ-բարեկամներին պաշտոնների նշանակելով պետական համակարգը քանդելն ու կաթվածահար անե՞լը։ Էն ո՞վ էր «նախկիններին» մեղադրում, որ բոլոր հիմնարկները «կուսակցականացրել էին»։

Պողո՛ս, էս երկիրը «բաց երկնքի տակ գժանոց» դարձնելու համար դու ու քո բերածները պատասխան եք տալու»։

4622 | 1
Facebook