Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ականատես ենք եղել Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայությանը». Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը #NileTV-ին

23:45, չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ.
«Ականատես ենք եղել Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայությանը». Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը #NileTV-ին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել եգիպտական «Nile TV» հեռուստաընկերությանը: Անդրադարձ կատարելով տարածաշրջանային խնդիրներին՝

Զոհրաբ Մնացականյանը շեշտել է. «Հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծված ագրեսիան շատ լուրջ մարտահրավեր էր խաղաղ գործընթացին և տարածաշրջանում կայունությանը: Աշխարհի բոլոր երկրները շատ զգույշ են եղել՝ չխթանելու էսկալացիայի հետագա սրացումը, և միայն Թուրքիան էր, որ ցուցաբերում էր շատ միակողմանի մոտեցում: Մենք ականատես ենք եղել Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության տարրերի, լուրեր ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրման և մեր տարածաշրջան փոխադրվելու մասին: Ուստի մենք չենք կարող անտարբեր լինել ապակայունացման և ագրեսիվ այս քաղաքականության նկատմամբ, որը ողջունելի չէ»:

Նա նաև անդրադարձել է Եգիպտոսի հետ փոխհարաբերություններին. «Կրոնական երկխոսությունը, փոխադարձ հարգանքը, միասին ապրելու կարողությունը, քաղաքակրթությունների երկխոսությունը Եգիպտոսի հետ մեր երկկողմ օրակարգի կարևոր մասն են: Հանդուրժողականության, փոքրամասնությունների և կրոնական երկխոսության պաշտպանության խթանումը, փոխադարձ հարգանքը մեր արտաքին քաղաքականության առաջնահերություններից են»:

6514 | 0
Facebook