Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հայտնիները միացել են Instagram-ի և Facebook-ի դեմ բողոքի արշավին

22:30, չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ.
Հայտնիները միացել են Instagram-ի և Facebook-ի դեմ բողոքի արշավին

Աշխարհի հայտնի մարդիկ Facebook-ում և Instagram-ում սառեցրել են իրենց օգտահաշիվները՝ ի նշան սոցցանցերում «ատելության, բռնության և ռասիզմի հետ կապված հրապարակումների» դեմ բողոքի:
     Ավելի վաղ Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիան (NAACP), Color of Change քաղաքացիական իրավունքների պաշտպանության կազմակերպությունը և այլ իրավապաշտպաններ կոչ են արել դադարեցնել Facebook-ում գովազդ տեղադրելը, որպեսզի հայտնեն իրենց բողոքը։ Դրանից հետո North Face, Coca-Cola, PepsiCo, Unilever, Starbucks, Volkswagen և SAP ընկերությունները հայտարարել են, որ գովազդ չեն տեղադրի Facebook-ում, իսկ նրանցից ոմանք՝ նաև այլ սոցցանցերում: Շարժմանը միացած ընկերությունների ընդհանուր թիվը հուլիսին գերազանցել է 1000-ը։ Ավելի ուշ ընկերությունների մեծ մասը որոշում է կայացրել դադարեցնել ակցիան։
     Հայտնի անձանց թվում են՝ դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Էշթոն Քաթչերը, երգչուհի Քեթի Փերին, մոդել Նաոմի Քեմփբելը, դերասանուհիներ Քեյթ Հադսոնը, Սառա Սիլվերմանը, բլոգեր Քիմ Քարդաշյանը:
     «Ես օգտվում եմ Instagram-ից ու Facebook-ից, բայց ուզում եմ, որ դրանք դրական ազդեցություն ունենան, ոչ թե լինեն հարթակ՝ ատելության, բռնության և ապատեղեկատվության համար: Խնդրում եմ, միացեք ինձ՝ 24 ժամվա ընթացքում ոչինչ մի հրապարակեք»,- Instagram-ում հայտարարել է Լեոնարդո Դի Կապրիոն։
     «Ես ուրախ եմ, որ կարող եմ անմիջապես ձեզ հետ կապվել Instagram-ի և Facebook-ի միջոցով։ Ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել և լռել, քանի դեռ այդ հարթակները շարունակում են թույլ տալ ատելություն, քարոզչություն և ապատեղեկատվություն տարածել, որոնք ստեղծված են՝ պառակտելու Ամերիկան։ Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը լուրջ ազդեցություն է ունենում ընտրությունների վրա և խաթարում է մեր ժողովրդավարությունը։ Խնդրում եմ միանալ ինձ»,- գրել է Քարդաշյանը։
     Նման գրառումներ են կատարել նաև այլ հայտնիներ՝ #StopHateforProfit (կանգնեցրու հանուն շահույթի ատելությունը) և #Instafreeze (Instagram-ի սառեցում) հեշթեգերով:

5421 | 0
Facebook