Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ահա և նա»․ Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ ցույց է տվել որդուն

21:35, չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ.
«Ահա և նա»․ Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ ցույց է տվել որդուն

ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանն իր 75-ամյակի օրը առաջին անգամ ցույց է տվել 6 ամսական որդուն: Հումորիստն Instagram-ում հրապարակել է լուսանկար որդու հետ, ում անվանել են Վահան՝ պապիկի պատվին։
     «Ահա նա՝ Վահան Եվգենիի Պետրոսյանը»,- լուսանկարին կից գրել է դերասանը։ Շոու-բիզնեսի գործընկերները շնորհավորել են Պետրոսյանին՝ տարեդարձի և ընտանիքում համալրման կապակցությամբ։
     «Շնորհավորում ենք ամբողջ ընտանիքով»,- գրել է շոումեն Մաքսիմ Գալկինը։
     Շնորհավորանքներին միացել են նաև արտիստներ Էդգար Զապաշնին, Վյաչեսլավ Մանուչարովը, Ալեքսանդր Օլեշկոն և այլք: Երկրպագուները նշել են, որ այժմ հումորիստը ստիպված կլինի ապրել առնվազն 30 տարի, որպեսզի մեծացնի որդուն և նրա հետ անցնի հասունացման բոլոր փուլերը: Օգտատերերից մեկի հարցին՝ իսկ ով է լույս աշխարհ բերել, Պետրոսյանը պատասխանել է՝ կինս։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունների, 74-ամյա Եվգենի Պետրոսյանն ու նրա 31-ամյա կինը դարձել են ծնողներ: Պետրոսյանի համար սա երկրորդ զավակն է, Տատյանա Բրուխունովայի համար՝ առաջնեկը:

Ըստ տեղեկությունների՝ փոքրիկը ծնվել է մարտի 13-ին՝ Դուբայի բժշկական կենտրոններից մեկում:

15522 | 0
Facebook