Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չեմ վիրավորել, օրինակ եմ բերել նախկինում տեղի ունեցած իրադարձությունը». ԿԳՄՍ նախարար

20:35, չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ.
«Չեմ վիրավորել, օրինակ եմ բերել նախկինում տեղի ունեցած իրադարձությունը». ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում չմեկնաբանեց ԱԺ ամբիոնից արած իր ելույթը, որը հարուցել էր ԲՀԿ-ական պատգամավորների զայրույթը։

Նախարարը հայտարարեց, որ կոտայքցիներին չի վիրավորել. «Ես օրինակ եմ բերել նախկինում տեղի ունեցած իրադարձությունը»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Այն դիտարկմանը, թե ԲՀԿ-ն չի բացառում, որ իրավական ճանապարհով կարող է գնալ, նախարարը պատասխանեց, որ մեկնաբանություն չունի։

Այսօր ԱԺ-ում ԿԳՄՍ նախարարն ասել էր, որ կրթության նոր չափորոշիչները նրա համար է նաև, որ եկեղեցին հարգեն և թույլ չտան սեռական բռնություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում հրապարակվել է Ծառուկյանի մասնակցությամբ բռնաբարության գործի պատճեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Չեմ վիրավորել, միայն օրինակ եմ բերել նախկինում տեղի ունեցած իրադարձությունը». ԿԳՄՍ նախարար
8993 | 2
Facebook